Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վրույր ԱՐԾՐՈՒՆԻ. Մենք գայլի պես հոշոտում ենք մեր հերոսներին

Վրույր ԱՐԾՐՈՒՆԻ. Մենք գայլի պես հոշոտում ենք մեր հերոսներին
21.06.2013 | 23:33

Երբ արտասահմանյան հայտնի հեքիաթներում հերոսը, իր ճանապարհին հանդիպելով գեղեցկուհիների, հարստությունների, չի հրապուրվում, չի գայթակղվում նրանցով ու շարունակում է ընթանալ իր առաքելությանն ընդառաջ, դա նորմալ է և ճիշտ, քանի որ գրված է, որ ՀԵՐՈՍՆ է այդպես վարվում:

Սակայն, երբ Հ. Թումանյանի «անխելք մարդը» , ստանալով իր բախտը (առաքելությունը), գնում է դրան ընդառաջ և գեղեցիկ կանանցով ու հարստություններով չի հրապուրվում ու գայթակղվում, դա անխելքություն է, որովհետև գրված է, որ ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴՆ է այդպես վարվում, առանց հասկանալու, որ Թումանյանը անունը դրել է անխելք մարդ, որովհետև մեր հասարակության մեջ, ի տարբերություն այլոց, հերոսներին համարում են անխելք, անխելքներին՝ հերոս: Եվ, ի տարբերություն այլոց, մենք միշտ գայլի պես հոշոտում ենք մեր հերոսներին, փոխանակ հերոսացնելու նրաց:
Եվ ինչքան ուզում ես հիմնավորի, միևնույն է՝ ամբոխի համար «անխելք մարդը» կմնա անխելք մարդ:

Դիտվել է՝ 4493

Մեկնաբանություններ